Մեր ձեռնարկությունը գործունեություն է ծավալում՝ առաջնորդվելով գործող և միջազգային չափանիշներով, ապահովելով շշալցված ջրերի բարձր որակ։ Շշալցման գործարանը տեղակայված է անմիջապես ստորգետնյա աղբյուրի մոտ՝ սանիտարական պաշտպանված գոտում։

Ձեռնարկությունում կիռարվում է շշալցված ջրի արտադրության լիովին փակ արտադրական ցիկլ։ Շշալցման սարքավորումները, խողովակաշարը ամբողջովին պատրաստված է սննդային նպատակների համար օգտագործվող չժանգոտող պողպատից։ Սարքավորումները սերտիֆիկացված են։

Սպառողին մենք արաջարկում ենք կես լիտրանոց շշեր, որոնք աչքի են ընկնում բացառիկ  որակով և յուրօրինակ դիզայնով՝  համադրելով համը, հարմարավետությունը և ջրի օգտագործման էսթեթիկ ընկալումը։